Հասարակություն

Մակրոնը, Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը` անձրևանոցներով պատսպարված, Արփինե Սարգսյանը` անձրևի տակ

Մակրոնը, Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը` անձրևանոցներով պատսպարված, Արփինե Սարգսյանը` անձրևի տակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քիչ առաջ մեկնեց Գյումրիից՝ մասնակցելով համերգային միջոցառմանը, որից հետո բեմից հանդես եկավ խոսքով։ Իր ելույթում նա անդրադարձավ Հայաստանի հետ Ֆրանսիայի երկարամյա հարաբերություններին, ինչպես նաև Գյումրու նկատմամբ Ֆրանսիայի աջակցությանն ավերիչ երկրաշարժի տարիներին։

Նշենք, որ այսօր Գյումրիում եղանակային պայմաններն անբարենպաստ էին․ պարբերաբար տեղում էր անձրև։ Մինչ համերգի մեկնարկը, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը, պաշտոնյաները կանգնած էին բաց երկնքի տակ՝ հարգելով արարողակարգը։

Ուշագրավ է, որ այդ պահին անձրևից պաշտպանվելու համար անձրևանոցներ էին պահել թե՛ Ֆրանսիայի նախագահի, թե՛ Փաշինյանի, թե՛ ԱԺ խոսնակ Սիմոնյանի և մի շարք այլ պաշտոնյաների գլխավերևում, մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Արփինե Սարգսյանը կանգնած էր անձրևի տակ և կանգնած տղամարդկանցից որևէ մեկի մտքով էլ չէր անցնում նրան պատստպարել առատ անձրևից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image