Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանություններն անթաքույց համակրություն և աջակցություն էի արտահայտում Փաշինյանի վերարտադրության համար, հատկապես ու մասնավորապես այն պատճառով, որ նա կամակատարն է Բաքվի ռեժիմի և ապացուցված փաստերով ծառայում, սպասարկում է նրանց շահերը։
Ադրբեջանական մամուլը, իշխանամերձ քարոզչամեդիան՝ առանձնապես, ողողված են Փաշինյանի նկարած ընտրապատկերով։
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը պարզապես էմոցիոնալ գրառում է արել և շնորհավորել ադրբեջանցիներին՝ նշելով․ «Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից» բուժել է շուրջ 57 տոկոս ՀՀ քաղաքացու։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։