Միջազգային

Պատերազմն արագ ավարտելու տարբերակն՝ ըստ Զելենսկու

Պատերազմն արագ ավարտելու տարբերակն՝ ըստ Զելենսկու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է սառեցնել Ռուսաստանի հետ ճակատային գիծը ներկայիս տեսքով։

Նրա կարծիքով, դա խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է՝ պատերազմը դիվանագիտական ​​ռեժիմի հետագա տեղափոխմամբ։

Այս մասին Զելենսկին հայտարարել է Sky News-ին տված հարցազրույցում։

Sky News-ի համաշխարհային նորությունների հաղորդավար Յալդա Հակիմը Զելենսկուն հարցրել է Ռուսաստանի հետ հրադադարի պայմանների մասին։

«Եթե վաղը հրադադարի մասին համաձայնեցվեին, որտե՞ղ կցանկանայիք, որ առաջնագիծը սառեցվեր, որտե՞ղ են նրանք հիմա, կհամաձայնե՞ք սրան»,- հարցրել է նա:

Այո, պատասխանել է Ուկրաինայի նախագահը։

«Սա ամենաարագ ճանապարհն է»,- հավելել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image