«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը դատարանի բակում լրագրողների հետ խոսելիս անդրադարձել է Ավետիք Չալաբյանի կալանքի հարցի քննությանը՝ իշխանություններին ուղղված կոշտ քննադատությամբ։
Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը նմանեցնում է ստալինյան ժամանակաշրջանին՝ ընդգծելով, որ նախկինում նման դեպքերում, իր ձևակերպմամբ, որոշումները կայացվում էին արագ և առանց դատավարական ընթացակարգերի։
«Այն ժամանակ ուղղակի առանց դատ ու դատաստանի՝ 5 րոպեում որոշումներ էին կայացնում, մարդկանց գնդակահարում էին: Հիմա էդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց բռնապետությունը պահպանելու համար օրենքի շղարշներն են օգտագործում: Քննչական մարմինները, ցավոք, իրենց գործառութային առքելությունը մի կողմ թողնելով, առաջնորդվում են քաղաքական հրահանգներով, պատվերներով»,- նշել է նա: