Հասարակություն

Քայլերը, որոնք արվում են, ՀՀ-ին ու Արցախին ավելի շատ են մոտեցնում պատերազմին

Քայլերը, որոնք արվում են, ՀՀ-ին ու Արցախին ավելի շատ են մոտեցնում պատերազմին

Իրականության մեջ կա մոլորություն, թե  Հայաստանում, Հայաստանի իշխանությունների համար կա իջեցված խաղաղության օրակարգ, որովհետև այն, ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը ու այն, ինչ ներդաշնակորեն ներկայացվում է ադրբեջանցիների կողմից, դրա մեջ շատ ավելի պատերազմ կա, քան խաղաղություն։ Այս մասին քիչ առաջ «Խաղաղություն պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հանրային ընկալման առումով տպավորություն կա, թե կա խաղաղության օրակարգ։ Կան ուժեր, որոնք դեմ են դրան, կան ուժեր, որոնք կողմ են։ Սա միայն իշխանության մոտեցումն է, որը քարոզչական բոլոր միջոցներով օգտագործվում է, փորձ է արվում ցույց տալ, թե կան ուժեր, որոնք խաղաղությանը դեմ են։ Իրականության մեջ այն, ինչի մասին խոսում է իշխանությունը, այն քայլերը, որոնք արվում են, դրանք ավելի շատ են Հայաստանին ու Արցախին մոտեցնում պատերազմին, քան Հայաստանում գորոծող բոլոր այլ խմբերի հայտարարությունները։ Այս իշխանությունների առկայության պարագայում շատ դժվար է ասել, թե որոնք պիտի լինեն մեր անելիքները ստեղծված իրավիճակում, որովհետև ինչ խոսվում, ինչ արվում է, այս իշխանությունները հակառակն են անում։ Խաղաղության դարաշրջանից են խոսում, բայց նույն այդ հասկացությունը պատերազմից հետո շրջանառության մեջ դնելուց հետո ՀՀ-ն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել։ Իրադարձությունները հուշում են, որ այս օրակարգը առաջիկայում ևս տապալվելու է»,- նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image