Քաղաքականություն

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նոր պետի նշանակումը՝ քննարկման առիթ

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նոր պետի նշանակումը՝ քննարկման առիթ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը երեկ որոշում է կայացրել՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ է նշանակել իր խորհրդական, Գնունի Աղաբեկյանին։ Վերջինս  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ տնտեսագետ։ Գնունի Աղաբեկյանը նշանակվել է Հրայր Կարապետյանի փոխարեն, որին աղմկահարույց ձերբակալեցին՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։ Ուշագրավ է, որ այդ պաշտոնում Գնունի Աղաբեկյանի նշանակումն արդեն իսկ որոշակի դժգոհություն է առաջացրել։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը գրել է․ «Չմտածեք, թե Գնունու դեմ բան ունեմ, նա իմ ուսանողն է եղել, հարցը ինքը չէ, այլ իր նշանակումը, այն էլ մի ոլորտում, որտեղ բազում խնդիրներ կան, ուզեք՝ տասնյակ համակարգային խնդիրներ կհուշեմ:

Առաջնորդվելով «Գնունն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի» սկզբունքով, ասեմ, որ մարզպետը, թե Գնունուն և թե մարզի հանրակրթությունը մեծ հարվածի տակ է դրել, ավելին, վստահ չեմ, որ Գնունը դա գիտակցել է: Վերջ տվեք դիլետանտների այս անհեռանկար քաղաքականությանը, բավ է: Հանրակրթությամբ մտահոգ... » ։

Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ այդ պատահական նշանակումից ամենևին զարմացած չէ․«Կարեն Սարուխանյանն ու Արտյոմ Թումանյանը, որ լինեն ՔՊ թեկնածուները, Գնունու հարցում ի՞նչ զարմանք։ Իրենց ինչն է մտահոգել,որ հիմա մտահոգի, ուտեն, խմեն չաղանան»,- նշել է նա:

Գնունի Աղաբեկյանի՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  նշանակվելու հետ կապված քաղաքացիները նաև այլ հարցադրում են անում․ ինչու մարզպետարանի կայքում թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքները տեղադրված չեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image