Սպորտ

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով հանդես է գալիս ակումբային շրջանակում՝ ամերիկյան «Ինտեր Մայամիում», բաց կթողնի ակումբային սեզոնի մեկնարկային խաղը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ 39-ամյա Մեսին իր խաընկեր Ռոդրիգո դե Պոլի հետ խնդրել է արձակուրդ տրամադրել իրենց՝ Աշխարհի առաջնությունից հետո՝ հանգստանալ կարողանալու համար։

Հիշեցնենք, որ Մեսին մասնակցել է Աշխարհի առաջնության Արգենտինայի հավաքականի անցկացրած բոլոր ութ հանդիպումներին՝ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։ Դե Պոլը մասնակցել է յոթ հանդիպման։ Մեսին ու դե Պոլը չեն մասնակցի հուլիսի 23 26 եւ 29-ին նախատեսված հանդիպումներին։ Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնների, յուրաքանչյուր սեզոնից հետո, մարզիկները պետք է գոնե 21 օր գտնվեն լիարժեք հանգստի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image