Ժամանակ առ ժամանակ շփոթմունք է առաջանում՝ արդյոք հեղափոխության կողմից որդեգրված սիրո եւ համերաշխության հղացքն իսկապե՞ս քաղաքական կատեգորիա է, թե՞, ի վերջո, էթիկական: Ելնելով երկրում առկա բազում բարդ հիմնախնդիրներից, որոնց պատճառով ուղղակիորեն փլուզվել է տնտեսությունը, ամենուր արմատավորվել կոռուպցիա, անօրենություն, աղքատության ու արտագաղթի ահռելի չափեր, ելնելով այն հանգամանքից, որ երկար տարիներ ապրել ենք բառիս բուն իմաստով կեղծիքի, սվաղի, ատելության ու թալանի միջավայրում, որում, բացի նախկին իշխանությունից, (դժբախտաբար՝ այդ իշխանության դրդմամբ) ներգրավված են եղել նաեւ ժողովրդի ստվար հատվածներ, ահա՝ այս տեսանկյունից ամբողջովին ըմբռնելի են այս սիրո եւ համերաշխության եզրույթի առարկայական դերն ու նշանակությունը, որը, ինչ խոսք, ունակ է բոլորովին նոր տրամադրություն, նոր ոգեւորություն փոխանցել մարդկանց:
Այնուամենայնիվ, գրեթե բոլոր բնագավառներում, հասարակական կառույցներում ջրի երես դուրս եկած ողջ աղտը, ողջ կեղծիքը, պատճառահետեւանքային կապերի ողջ փաթեթի բացահայտումը կարկամելու աստիճան մի այնպիսի եղելության առջեւ են կանգնեցնում մեզ, որը հնարավոր չէ զուտ սիրո եւ համերաշխության կանոնով ամոքել: Միակ միջոցը ժամ առաջ օրենքի տառը պահպանելով՝ առանց կաշկանդվելու, պատասխանատվության հրավիրել մեղավորներին: Ոչինչ չի խանգարում, որպեսզի «սիրո եւ համերաշխության» եզրույթը մշտապես կիրարկվի որպես էթիկական, լավ՝ թեկուզ որոշակիորեն քաղաքական, ուղենիշ՝ նույնիսկ բոլոր դեպքերի համար: Օրենքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, կատարած հանցագործության համար նախատեսվող պատժի ու պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների պահպանումն արդեն իսկ միտված է այդ գաղափարին: Հիմնականում ՀՀԿ-ականների կողմից (եւ ոչ միայն նրանց) մի միտում է սկզբնադրվում՝ տարբեր առիթներով մատնացույց են անում, հիշեցնում․ «Բա ասում էիք սիրո եւ համերաշխության հեղափոխություն է»:
Ոչ մի դեպքում հեղափոխության համար «սիրո եւ համերաշխության» եզրույթը ծուղակ ու կապանք պիտի չդառնա: ՀՀԿ-ն թութակել սիրում է: Անգամ այս օրերին, երբ ամենուր՝ մանկապարտեզներից սկսած, տնամերձ բակերից վերջացրած, տասնյակ տարիներ թաքցված ու կեղծված իրականության ձայնն է լսվում, շարմազանովները՝ իբր թե ինքնավստահության ամուր կաղապարի մեջ ձգված, չեն դադարում թութակել, հանկարծ բարոյականություն են խաղում՝ հեղափոխության որդեգրած «սիրո եւ համերաշխության» սկզբունքի խախտման մասին են հիշեցնում:
Աներկբա է, այս ավերի համար նախկին իշխանությունում լրջագույն գործառույթներ իրականացրած եւ անօրեն ճանապարհով այդ գործառույթներն ամբողջովին տապալած անձինք, օրենքով սահմանված կարգով, պիտի պատասխանատվության ենթարկվեն: Սիրո եւ համերաշխության եղանակն էլ ավելի կամրապնդվի, էլ ավելի կիրականանա, երբ Հայաստանում անպատասխանատվության առջեւ փակվեն բոլոր դռները:
**Արամ ՊԱՉՅԱՆ**