Գաբրիել հարյուրապետի անդրանիկ որդի Բարսեղը հայտնի է եղել Յուզբաշի Բարսեղ աղա անունով (ծնվ. 1778թ․): Վերջին սարդար Հուսեին խանի օրոք եւ Երեւանի՝ ռուսական իշխանության տակ անցնելու ժամանակաշրջանում Գեղամյանների տոհմի մելիքը եղել է Յուզբաշի Բարսեղ աղան: Նա 1808 թվականին Գուդովիչի արշավանքի ժամանակ իր տեսչության տակ գտնվող հայերին փոխադրել է Թիֆլիս: Դրա համար դասվել է ռուս ազնվականության շարքը: 1827 թվականին գեներալ Պասկեւիչի արշավանքի ժամանակ մասնակցել է Սարդարապատի գրավմանը, որի համար ստացել է 300 ռուբլի տարեկան կենսաթոշակ: Այդ կենսաթոշակը տրվել է նաեւ իր ունեցած նախկին կալվածքների եւ արտոնությունների դիմաց: Բարսեղ Գեղամյանը մահացել է 1839 թվականին՝ 61 տարեկան հասակում:
Նրան հաջորդել է որդին՝ Արսեն Սուլթան Գեղամյանը, որը եւս մեծ դեր է կատարել: Ունեցել է երկու որդի՝ Բարսեղ (ծնվ. 1848թ.) եւ Գարսեւան (ծնվ. 1857թ.): Արսեն Սուլթան Գեղամյանը մասնակցել է Երեւանի նահանգի բեկական հանձնաժողովի աշխատանքներին: Այս հանձնաժողովն ստեղծվել է այն բանից հետո, երբ Արեւելյան Հայաստանի՝ իրենց տոհմիկ համարող կալվածատերերը 1860-ական թթ. փոխարքային ուղղված գրության մեջ գանգատվել էին իրենց իրավունքների անորոշությունից եւ անկայունությունից: Ստեղծված հանձնաժողովը պետք է պարզեր բարձր դասին պատկանող հաողատերերի իրավունքները:
Պորուչիկ Արսեն Սուլթան Գեղամյանի որդիներից Բարսեղ Վասիլ Գեղամյանը եղել է տոհմի ամենանշանավոր դեմքը: Ծնվել է Երեւանում, սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում, սակայն ամբողջ դասընթացը չի ավարտել: Այնուհետեւ ուսման նպատակով մեկնել է Մոսկվա եւ ընդունվել Պետրովյան ակադեմիա, որը նույնպես չի ավարտել: Վերադարձել է Երեւան եւ անցել պետական ծառայության: Երեւանում ունեցել է ժառանգություն ստացած քարե տուն՝ բակով եւ այգով, քրոջ՝ Մագթաղի հետ համատեղ օգտագործման իրավունքով, որն այն ժամանակ գնահատվել է 4 հազար ռուբլի: Համարվել է ունեւոր: Ամուսնացած է եղել Սոփիա Գրիգորի Թեւումյանի հետ:
Ալեքսանդր 2-րդի կողմից 1870թ. հաստատված քաղաքային կանոնադրությունը Երեւանում կիրառելու համար նահանգապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Բարսեղ Գեղամյանը: Նա մինչեւ Երեւանի քաղաքագլուխ դառնալը եղել է Երեւանի նահանգի հատուկ ծառայությունների գծով կրտսեր պաշտոնյա, կատարել է մի շարք պատասխանատու հանձնարարություններ, եղել է կոլեգիական քարտուղար: Բարսեղ Գեղամյանը 1879 թվականին Երեւանի քաղաքային դումայի իրավասուների ընտրություններում առաջադրվել է առաջին կարգի ցուցակում եւ ընտրվել, որից հետո ծավալել է ակտիվ գործունեություն:
«Երեւանի նշանավոր ընտանիքները»։
Պատրաստեց՝ **Արամ ՊԱՉՅԱՆԸ**