Քծնանքը տասնամյակներ շարունակ արատից վերածվել է քաղաքական կատեգորիայի՝ խեղելով քաղաքական ողջ դաշտը, ներթափանցելով հասարակության մեջ, շերտատելով այն քծնողների ու քծնանքի թիրախների։ Մենք գիտենք, թե ուր հասցրեց քծնանքի էպոպեան։ Սերժ Սարգսյանն իր շուրջը քծնողների բանակ ուներ, զեկուցողների, հանգստացնողների, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում ամեն առիթով ոտքեր լիզելու, չնչին առիթով խնկարկելու «մեծն պետական գործչին»՝ խեղաթյուրված ներկայացնել երկրում տիրող բուն վիճակը, ահա, այն աստիճան, որ պետության ղեկավարն ապրում է շողոմությունից ծնվող մի շինծու, պատրանքային իրականության մեջ, իսկ երկիրը՝ իսկական, բովանդակ իրականության։
Բայց չմոռանանք ու ընդգծենք՝ քծնանքը նաեւ կանչվում է․ այն իշխանության արատներից մեկն է, փորձանոթ, որի մեջ խմորվում են սեւն ու սպիտակը, իսկ արդյունքը դիրքորոշման հստակությունն է։ Կա՛մ իշխանությունը թույլ է տալիս, կանչում է քծնողներին, կա՛մ մերժում առհասարակ մարդահաճության ամեն մի դրսեւորում։ Հետայսու քծնանքի դեմքը, կարելի է ասել, ճանաչելի է, այն աստիճան, որ անգամ կարող են ազնիվ նկրտումները կասկածի տակ առնվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքից չհեռացող մարդիկ արդեն իսկ՝ այդ կանգնած լինելու հանգամանքով, անխուսափելիորեն թիրախավորվում են, կասկածների տեղիք տալիս։ Քծնանքի ուրվականն իր գործն անում է։ Ահա՝ մարդիկ են, հավանաբար՝ ընկերներ, զինակիցներ, կանգնած են տեսախցիկների առջեւ, Նիկոլի կողքին՝ ազնիվ, առաքինի, առանց հետամտության, եւ, սակայն, քծնանքի վերածնության վախն այնքան զորեղ է, որ ակամայից թիրախ են դառնում։
Ըստ էության, այս հանգամանքը հաշվի առնելով է միայն հնարավոր հաղթահարել այս՝ սովորույթի ուժով հասարակության մեջ արմատացած ախտը։ «Ամբաստանյալն ու մեղադրողը» պիտի ըմբռնեն սա, մտաբերեն, շրջվեն ու նայեն ոչ վաղ անցյալի՝ ՀՀԿ-ի իշխանության պատմությանը, որը պահպանվում էր՝ ծանրանալով քծնանքի հիմնասյուներին։ Ուրեմն ինչ-որ առումով «ամբաստանյալն ու մեղադրողը», թեկուզ անհոժարորեն, իշխանությունների ձեւավորած թակարդի մեջ են․ կասկած՝ ամեն առիթով, կասկած՝ ամեն ինչում, պատժի անխուսափելիություն՝ ամեն առիթով, ամեն չհիմնավորված առիթով։ Սա իրականում լրջագույն գերխնդիրներից մեկն է՝ ամենուր քծնանքի ու քծնանքի կասկածի կայուն տիրապետությունը, եւ համոզված եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ամպուտացնել այն հիմնովին։ Բացությունը, անմիջականությունն ու ընդառաջումը, որ որդեգրել է վարչապետը, երաշխիք են, որպեսզի վերջիվերջո քծնանքը, քծնանքի կասկածի անհանգիստ ուրվականը ծայրեծայր ոչնչանա։
**Արամ ՊԱՉՅԱՆ**