«Մարշալ Բաղրամյան» կայարանից նստում եմ կիսադատարկ վագոն: Դիմացս՝ տատի գրկի մեջ, ատրճանակով երեխա է:
Նայում է ուսիս:
Գնացքը շարժվում է, թափ հավաքում:
Երեխան ատրճանակի փողը պահում է իմ ուղղությամբ, կրակ բացում:
Տատը ծիծաղում է:
Ես ծիծաղում եմ:
«Երիտասարդական» - հնչում է վագոնի բարձրախոսի մշտաբնակ կնոջ ձայնը: Կանգնում եմ, քայլում դեպի դուռը: Հանկարծ մարմնիցս ճողփյունով արյան շիթեր են ցայտում:
Ես ընկնում եմ ինձնից բաժանվող նոր արյան մեջ:
Երեխան իջնում է տատի գրկից, նստում մեջքիս: