Հասարակություն

Քաղաքագրություն. մորեխը՝ Երեւանում

Քաղաքագրություն. մորեխը՝ Երեւանում

Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանր քաղաքականությունից եւ այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաեւ բնական աղետները՝ մորեխը, երկրաշարժերը, կարկուտը, անբերրիությունները, որոնց հետեւանքով պարբերաբար կրկնվում էր մեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։ 



Մեզ հայտնի տեղեկությունների համաձայն՝ 17-18-րդ դարերում Երեւանում մորեխը հայտնվել է երեք անգամ՝ 1642, 1692 եւ 1713 թվականներին։ Մորեխային այդ արշավանքների մասին համառոտ տեղեկություններ են հաղորդվում ժամանակագրություններում ու հիշատակարաններում։



1642 թվականի արշավանքի վերաբերյալ Սամվել Անեցու ժամանակագրության շարունակողներից մեկը հետեւյալն է հաղորդում. «Մեռաւ Շահսեֆից. եւ նստաւ որդին երկրորդ Շահաբասն։ Երակ մարախ յերկիրն Երեւան»։ Թեպետ այդ հիշատակությունը շատ համառոտ ու անորոշ է, բայց դժվար չէ կռահել, որ 1642 թվականին Երեւանի խանությունում հայտնված մորեխը զգալի վնաս չի հասցրել ո՛չ երկրին եւ ո՛չ էլ նրա կենտրոն Երեւան քաղաքին։ Ավելի որոշակի է 1692 թվականի մորեխային արշավանքի մասին մեզ հասած գրիչ Տեր-Սիմոնի հակիրճ վկայությունը. «Ես Տէր Սիմոնս գրեցի, «1692, որ ժամ եկն մորեխն Երեւանայ երկինքն. փառք Աստուծոյ վնաս ոչ եղեւ»:



Հիշատակարանից կարելի է ենթադրել, որ Երեւան քաղաքն ու Երեւանի խանությունն անվնաս են մնացել, որովհետեւ այստեղ հայտնված մորեխը, առանց նստելու, շարունակել է իր ճանապարհը դեպի այլ շրջաններ ու երկրներ։



Երեւան քաղաքին հսկայական վնասներ է պատճառել 1713 թվականին մեր երկիրը ներխուժած մորեխը։ Մորեխային այդ ահռելի ու ավերիչ արշավանքի մասին գրել է տաղասաց Սարգիս Գեղամեցին...



«Ի թիվ հազար վասթուն երկոյ
աւելի նետ ի նոյն.
Եկաւ մարախ բազում անհուն ի քաղաքն Էրիվանոյն
Ծածկեալ եղեւ երեսս աւզոյն. էհեղ յերկրից իբրեւ զձիւն»։



Ինչքան էլ գույները խտացված լինեն, այնուամենայնիվ, մեջբերված ողբի բովանդակությունից դժվար չէ եզրակացնել, որ 1713 թվականի մորեխային արշավանքի ժամանակ ոչնչացել են քաղաքի ու շրջակայքի ցանքերը եւ մեծ տարածությամբ խոտհարքներ, որ մորեխի ավերմանը հաջորդել է սովը՝ պատճառելով բազմաթիվ մարդկային զոհեր։



Երեւան քաղաքի պատմությունը



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image