Մոտ կես ժամից Գյումրու Վարդանանց հրապարակում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված համերգը՝ «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով։
Համերգին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ բեմում կլինեն հայ և ֆրանսիական հայտնի արտիստները։ Ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին, չնայած անձրևին, մեկ ժամից ավելի է` Վարդանանց հրապարակում տեղակայված հսկա բեմում փորձեր է անում։
Ի դեպ, մեզ ասացին, որ հայ և ֆրանսիացի աստղերի համար զգեստստափոխվելու համար սենյակներ են հատկացրել քաղաքապետարանի շենքում, որը արդեն իսկ վաղ առավոտից հսկում էին Երևանից եկած անվտանգության աշխատակիցները։