Հասարակություն

Անկարան եւ Բաքուն կարող են ստիպել Երեւանին բացել «Զանգեզուրյան միջանցքը»․ Թոմաս Դը Վաալ

Անկարան եւ Բաքուն կարող են ստիպել Երեւանին բացել «Զանգեզուրյան միջանցքը»․ Թոմաս Դը Վաալ

Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են վերջնագիր ներկայացնել Հայաստանին եւ ստիպել բացելու, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»,- իր էջում գրել է արցախյան թեմայով հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը։

«Ռազմական ճանապարհով Ղարաբաղի գրավումից մի քանի օր անց նախագահներ Ալիեւն ու Էրդողանը հանդիպում են այսօր Նախիջեւանում եւ ամենայն հավանականությամբ, վերջնագիր կներկայացնեն Հայաստանին՝ բացելու «Զանգեզուրյան միջանցքը»՝ «հակառակ դեպքում ․․․» սպառնալիքով։ Դա տեղի կունենա Ռուսաստանի համաձայնությամբ եւ այնտեղ զորքեր կտեղակայվեն»,- գրել է դը Վաալը՝ հավելելով, թե արդյոք աշխարհը իրապես կրկնելո՞ւ է 1918-21 թթ, իրադարձությունները՝ երբ խոշոր երկրները փորձում էին ուժ կիրառել՝ Կովկասի քարտեզը փոփոխելու համար։ Նա հույս է հայտնել, որ այդպես չի լինի այս անգամ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image