Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։ Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։ Վարդան Օսկանյանը կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Տաշիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկ, բո...
Մեզ հայտնեցին, որ այս պահին տաշիրցիները չեն կարողանում բժշկական օգնություն կամ խորհրդատվություն ստան...
Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի նախընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյ...
ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կա...
«Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումի մասին Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրան...
×
❮
❯