Հասարակություն

Գառ մորթելու գաղափարը համայնքապետի՞նն էր

Գառ մորթելու գաղափարը համայնքապետի՞նն էր

Կիրակի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գեղարքունիքյան այցը մի շարք տեսարաններով ուղեկցվեց: Իշխանական թևի ներկայացուցիչները լուսանկարներ ու տեսանյութեր էին տեղադրում սոցցանցերում՝ վերնագրելով «Չնախատեսված կանգառ», «Աննախադեպ հանդիպում» եւ այլն: Իսկ ահա Ակունք համայնքում բնակիչներից մեկն էլ գառ էր բերել՝ Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անելու․

«Պիտի մորթեմ, ցավդ տանեմ, ընչի չէ, պիտի մորթեմ»,-համառորեն համոզում էր նա Փաշինյանին, որը այդպես էլ  թույլ չտվեց մորթել անասունին: Փաշինյանի՝ Ակունք այցից մեզ որոշ մանրամասներ պատմեցին՝ ասելով, թե վարչապետի պաշտոնակատարի այցին հատկապես նախապատրաստվել էր համայնքապետը, եւ երկրի ղեկավարի ոտքերի առջև մատաղ անելու միտքը նրանն է եղել: Այցից հետո համայնքի բնակիչներից ոմանք հանդիմանել են մատաղ անել փորձած գյուղացուն: «Արդարացել է, ասել է՝ ձեռքս գումար չկար, բա ինչ անեի, գառի փողը տվեցին, ես էլ համաձայնեցի»,-ասաց մեր զրուցակիցը: Փաշինյանի ոտքերի առաջ սրտանց մատաղ անել փորձած գյուղացու՝ Մարատի հետ մեզ զրուցել չհաջողվեց, փոխարենը զրուցեցինք Ակունքի համայնքապետ Նիկոլա Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, մարդիկ նախապես զգուշացվե՞լ էին, որ հավաքվեն ու գան, թե՞ ինքնաբուխ էր: 

- Էդքան մարդու ո՞նց կարայիր բերեիր, մարդկանց հավաքել կլինի՞, ինքնաբուխ եկել էին:

-Կարելի՞ է ենթադրել, որ ձեր համայնքում Փաշինյանի համակիրները շատ են:

-Դե, գիտեք ոնց, մեր գյուղում ահագին աշխատանքներ են տարվել էս ընթացքում, մի շարք խնդիրներ են լուծվել, ժողովուրդն էլ տեսնում է, գնահատում է:

-Վարչապետի պաշտոնակատարի ոտքերի առաջ մատաղ անելու տեսարանը բեմականացվա՞ծ չէր: Ասում են՝ մտահղացումը Ձերն է եղել, նույնիսկ գառի տիրոջը գումար եք տվել, համոզել եք, ստիպված է եղել:

-Ասեմ՝ ինձ համար էլ լրիվ անակնկալ էր էդ: Այ, ցավդ տանեմ, ստիպված, փողով ըսկի չենք կարա համոզենք, որ մեզ ընտրեն: Ուղղակի ինձ շատ հետաքրքիր է, թե որտեղից էդ տեղեկությունները Ձեզ, ով է ասում՝ համայնքի բնակի՞չ, թե՞․․․․: Գյուղում ընդդիմադիրներ կան, համոզված եմ,  իրենք էլ հենց տարածում են:

- Վերջը` գառը չմորթվե՞ց, վերադարձվե՞ց տիրոջը:

-Գյուղացիները մայիսի 9-ը տոնեցին, տարան, իրենք մորթեցին, կերան:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image