Հունիսի 7-ին կայացած ընտրություններում հաղթելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստանալ տարբեր երկրների առաջնորդների շնորհավորական ուղերձներ։
Մինչ այս պահը, սակայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
Այս հարցը լրագրողները բարձրացրել են վարչապետի հետ հանդիպման ընթացքում՝ հետաքրքրվելով, թե ինչով է նա բացատրում Ռուսաստանի նախագահի շնորհավորանքի բացակայությունը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կարճ նշել է․ «Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի»։