Մեծ Բրիտանիայի վարչապետ Վինսթոն Չերչիլի ամենահայտնի լուսանկարներից մեկը, որը 2022 թվականից գողացվել էր Կանադայից, գտնվել է Իտալիայում։ Համաձայն առկա տեղեկատվության, լուսանկարը հայտնաբերվել է Իտալիայի Ջենովա քաղաքում։ Լուսանկարի նոր սեփականտերն այն ձեռք է բերել Sotheby's աճուրդային տնից, չիմանալով, որ այն գողացված է։ Նշվում է, որ ոստիկանությունը այս տարվա ապրիլին կանադական Օնտարոյում ձերբակալել է մի տղամարդու, մեղադրելով մի քանի հանցագործություններում, այդ թվում նաեւ՝ փաստաթղթերի կեղծման եւ գողացված ունեցվածքի առեւտրի մեջ։
Հայտնի է նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի վերջին լուսանկարը կվերադարձվի Կանադային։ Լուսանկարում բրիտանական լեգենդար վարչապետն առանց սիգարի է։ Լուսանկարն արվել է 41 թվի դեկտեմբերին Յուսուֆ Քարշի կողմից, այն բանից հետո, երբ Չերչիլի Երկրորդ աշխարհամարտի մասին ելույթ է ունեցել կանադական պառլամենտում։ Այն համարվում է Չերչիլի՝ առանց սիգարի ամենահայտնի լուսանկարներից մեկը։