Հասարակություն

ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները ձերբակալվել են

ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները ձերբակալվել են

Իշխանական պատգամավորների՝ Գագիկ Մելքոնյանի տան տարածքում, Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները բոլորը հայտնաբերվել և կալանավորվել են, հաղորդում են իրավապահ կառույցներում մեր աղբյուրները։ 

«Հրապարակի» տեղեկություններով՝ ձերբակալվածները 4-ն են։ «Հրապարակի» հետ զրույցում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել եւ ասաց, որ շուտով հաղորդագրություն կտարածեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 22-ին նմանատիպ ահազանգ էր հնչել,  որ Գյուլբենկյան 33 շենքի՝ Գուրգեն Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակ մոտ պայթուցիկ է տեղադրված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image