Քաղաքականություն

Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին հիմք չունի. Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահին

Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին հիմք չունի. Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։

«Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրեց ադրբեջանա-հայկական սահմանին տիրող լարման մասին՝ նշելով, որ ադրբեջանական սահմանապահ ուժերը տեղակայված են մեր երկրի դիրքերում, և այդ գործընթացն իրականացվում է կարգին ու համակարգված կերպով», - գրել է Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հակառակ կողմը տեղեկացվել է, «որ ավելի վաղ որոշակի տարաձայնություններ կային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում սահմանների պաշտպանության համակարգի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ, բայց դրանք լուծվեցին եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մասնակցությամբ բանակցությունների միջոցով»:

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ նշվել է, որ «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարությունը անմիջապես ուղարկվեց տարածաշրջան՝ կապված սահմանին վերջին լարումների հետ, և բանակցություններ վարվեցին հակառակ կողմի սահմանապահների հետ»։

Նախարար Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի արտգործնախարարին ասել է, որ «այս խնդրի վերաբերյալ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին հիմք չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից այդ խնդիրը քաղաքականացնելու փորձ»

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ «նման լարումները պետք է լուծվեն քաղաքական ուղիների և բանակցությունների միջոցով»։

Նշենք, որ ադրբեջանական զորքերը տարբեր մարզերի ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image