Միջազգային

ԱԱ-2026․ Թրամփի օգնությունն էլ չփրկեց ԱՄՆ-ին․ տանտերերը լքեցին մրցաշարը

ԱԱ-2026․ Թրամփի օգնությունն էլ չփրկեց ԱՄՆ-ին․ տանտերերը լքեցին մրցաշարը

Բելգիան ժամեր առաջ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց՝ այդ ցուցանիշով դառնալով վեցերորդ հավաքականն այս մունդիալում։ Սիեթլում բելգիացիները 4-1 հաշվով հաղթեցին տանտերերին՝ ԱՄՆ-ին։

Փաստորեն, ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունի որակազրկման փոփոխության հետ կապված աղմկահարույց գործը հակառակ ազդեցություն ունեցավ ԱՄՆ հավաքականի վրա։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հաղորդագրությունների, Թրամփը դիմել է ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյին և խնդրել չեղարկել Բալոգունի մեկխաղյա որակազրկումը, ինչն ավելի ուշ բավարարվել էր և հարուցել ոչ միայն ֆուտբոլային հանրության մեծ տարակուսանքը։

Ըստ էության, վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհի կողմից ՖԻՖԱ-ի և ԱՄՆ հավաքականի վրա գործադրվող ճնշումը նույնպես ազդեց տանտերերի խաղի վրա։ Սա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի վատագույն խաղն էր այս տարվա աշխարհի առաջնությունում։

2026 թվականի աշխարհի առաջնության բոլոր երեք հյուրընկալող թիմերն էլ՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, դուրս մնացին հետագա պայքարից։

Բելգիան քառորդ եզրափակչում կմրցի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 10-ին Լոս Անջելեսում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image