ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կենդանիների շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ կենդանիների պահման համար ստեղծված են եղել անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք համապատասխանել են գործող չափանիշներին և եղել են լավագույններից մեկը Հայաստանում։
Նա նաև անդրադարձել է որսի վերաբերյալ քննարկումներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր նախասիրությունները, իսկ օրենսդրությամբ արգելված չէ թույլատրված վայրերում և սահմանված պայմանների պահպանմամբ որս իրականացնելը։
«Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները բոլորը համապատասխանել են նորմերին»,- պնդել է նա: