ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կուսակցությունը բազմաթիվ աջակցության արձագանքներ է ստացել քաղաքացիներից։
Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ ստացվել են հազարավոր զանգեր և հաղորդագրություններ՝ հաջակցություն ԲՀԿ առաջնորդի։ Միևնույն ժամանակ Տոնոյանը քննադատել է իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները՝ դրանք համարելով հարձակումների շարք։
ԲՀԿ խոսնակը հիշեցրել է նաև նախկին քաղաքական զարգացումները՝ նշելով, որ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց խորհրդարանում և ընտրվեց վարչապետ, իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի և կուսակցության նկատմամբ այլ էր։
«ԲՀԿ-ի շնորհիվ դուք հայտնվեցիք խորհրդարանում, և վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա: