Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է ցանկացած պահի ներգրավվել UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական մենամարտին։
Մարտիկի խոսքով՝ նա իրեն դիտարկում է որպես Փեդի Փիմբլեթի և Ջասթին Գեյջիի հանդիպման պահեստային մասնակից։ Եթե նրանցից մեկը մենամարտից առաջ վնասվածք ստանա կամ չկարողանա ելույթ ունենա, Ծառուկյանը պատրաստ կլինի փոխարինել:
Նա նշել է, որ մշտապես կպահպանի մարզավիճակը և կշարունակի մարզումները՝ առանց քաշի կտրուկ իջեցման, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա արագ արձագանքել։ Ծառուկյանի խոսքով՝ կարևոր է մնալ ակտիվ, միաժամանակ խուսափել վնասվածքներից, որպեսզի մենամարտի օրը լիարժեք պատրաստ լինի և արդարացնի երկրպագուների սպասումները։
Մարտիկը նաև հայտնել է, որ Նոր տարուն կլինի Հայաստանում, որից հետո անմիջապես կմեկնի Լոս Անջելես՝ նախապատրաստական փուլը շարունակելու համար՝ ընդգծելով, որ իրեն և իր թիմին ծանր ու պատասխանատու ճանապարհ է սպասվում։