«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քաղաքական ուժը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկներից հետո արձանագրվել է իշխող ուժի օգտին գրանցված ձայների նվազում։ Կարապետյանը նաև պնդել է, որ ընտրական գործընթացի ընթացքում զինծառայողների և պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ իրականացվել են ուղղորդումներ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու նպատակով։
Նա նշել է, որ այս հանգամանքները հիմք են հանդիսանում ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջ ներկայացնելու համար։ Կարապետյանի խոսքով՝ եթե ԿԸՀ-ից օպերատիվ արձագանք չստանան, ապա հարցով կդիմեն Սահմանադրական դատարան: