Հասարակություն

Ինչու է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարական տվել

Ինչու է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարական  տվել

Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 17-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն` վերաքննիչ քաղաքացիական դատարանում 3 դատավոր է նշանակվել։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա այս հաղորդագրության մեջ, բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, սա միակ փոփոխությունը չէ, որ եղել է վերաքննիչ դատարանում:

Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև վերջերս նշանակված վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը: 

Ըստ մեր աղբյուրների, այս որոշման պատճառ են դարձել հենց նորանշանակ 3 դատավորները: Տիկին Կարապետյանին, նշանակվելուց առաջ, հավաստիացրել են, որ համակարգում բարեփոխումներ են լինելու, որ էլ բարեկամ-ծանոթով դատավորներ չեն նշանակվելու, այլ բացառապես ընտրվելու են երիտասարդ ու անբասիր հեղինակությամբ անձինք:

Երևի թե այս նշանակումները չեն տեղավորվում այդ խոստումների շրջանակներում, եթե այս տարվա մայիսին նշանակված նախագահը որոշել է հրաժարական տալ:
Հետաքրքիր է նաև, որ հրաժարականի դիմումի մասին ոչ մի հաղորդագրություն չի տրվել, թերևս նման զուգահեռներից խուսափելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image