Ռուսաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները մեկնարկել են Հնդկական օվկիանոսի հարավային մասում։
Նշվում է նաև, որ 10-օրյա զորավարժությունները կավարտվեն փետրվարի 27-ին։
Հիշեցնենք, որ առաջին նման զորավարժություններն անցկացվել են 4 տարի առաջ Հարավային Աֆրիկայի ջրային տարածքներում։