Հասարակություն

Հայեր, ձեզ հնարավոր չէ ջնջել աշխարհի երեսից․ Մուրադ Իսմայիլ 

Հայեր, ձեզ հնարավոր չէ ջնջել աշխարհի երեսից․ Մուրադ Իսմայիլ 

Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց հայերը կրկին փախչում են, որպեսզի փրկվեն, սոցկայքի իր էջում գրել է Սինջարի ակադեմիայի նախագահ եւ համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։ «Ես քիչ բան կարող եմ անել հայերի համար, սակայն կարող եմ ասել, որ մենք սիրում ենք ձեզ։ Եղեք ուժեղ եւ երբեք մի հանձնվեք։ Անհրաժեշտություն չեմ զգացել արտասվելու, սակայն հիմա Ղարաբաղի ժողովրդի հետ ես այդ անհրաժեշտությունն զգում եմ։ Ցավում եմ, որ աշխարհը կրկին ձեզ խաբեց։ Ես գիտեմ, որ դուք հիմա հուսահատության մեջ եք։ Սակայն ձեր քաղաքակրթությունն ու ձեր ժողովուրդը հարյուր տարի առաջ կարողացել է գոյությունը պահպանել, ու ձեզ հնարավոր չէ ջնջել աշխարհի երեսից»,- գրել է նա։ 

«Ինչ որ մեկն ինձ պատմել է, որ երբ քրդերին սպանում էին հազարներով քիմիական հարձակումների ժամանակ, ՄԱԿ ԱԽ-ում այդ հարցը համարյա չի էլ քննարկվել։ Բոլորը փորձել են դա թաքցնել։ Հիմա դա տեղի է ունենում Ղարաբաղի հայերի հետ։ Եւ կրկին լռություն եւ անգործություն։ Եւ վերստին մարդկությունը կանգնում է անմարդկության կողքին։ 
Հենց դա է տեղի ունեցել Հոլոքոսթի ժամանակ, եմենցիների, սիրիացիների եւ եզդիների հետ։ Համարյա  բոլորի, որոնք զոհ են դարձել չարագործությունների»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image