UFC-ի թեթև քաշային կարգում առաջատար դիրք զբաղեցնող Արման Ծառուկյանը մեկնաբանել է Շարաբուտդին Շարա Բուլետի՝ ռևանշ մենամարտ անցկացնելու առաջարկը։ Նրանց միջև գրեփլինգի դիմակայությունը, հիշեցնենք, տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան Երևանում՝ HYPE FC շրջանակում։
Մենամարտից հետո Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է երկրորդ անգամ մրցել, սակայն հստակ պայմաններով։ Նրա խոսքով՝ ռևանշը հնարավոր է միայն 10 րոպեանոց գոտեմարտի ձևաչափով, որտեղ թույլատրված կլինեն ցավեցնող և խեղդող հնարքները։ Այդ ձևաչափը, ըստ մարզիկի, հնարավորություն կտա հստակ պարզել հաղթողին և վերջնականապես փակել ռևանշների թեման։