Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել թիմի առաջատար հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի վերաբերյալ։ Ակումբի տեղեկացմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ձախ ծնկի կապանի վնասվածք։ Վերջին շաբաթներին Մբապեն շարունակական ցավեր է ունեցել ծնկի շրջանում, որոնք սկզբում լուրջ վտանգ չէին համարվում։
Սակայն դեկտեմբերի 31-ին անցկացված բժշկական մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ առկա է վնասվածք ,ինչը պահանջում է որոշակի վերականգնողական փուլ։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Մբապեին մոտ երեք շաբաթ կպահանջվի ամբողջությամբ ապաքինվելու և խաղադաշտ վերադառնալու համար։