Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պետության ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնության համար։
Զրույցի ընթացքում Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության հարցերը։