Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող Լենա Նազարյանը միտումնավոր է «կտրել» Արարատ Միրզոյանի մորաքրոջը

«Հրապարակ»․ ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող Լենա Նազարյանը միտումնավոր է  «կտրել»  Արարատ Միրզոյանի մորաքրոջը

Մամուլի ազգային ակումբի ղեկավար, դասախոս Նարինե Մկրտչյանը, ով օրերս հանդես եկավ մեր թերթում՝ նկարագրելով, թե ինչպես է ՔՊ վարչությունը «քաստինգ» անում պատգամավորության թեկնածուներին, պարզվում է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մորաքույրն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ նրան «կտրելու» հարցում դա եւս դերակատարում է ունեցել, մասնավորապես՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը միտումնավոր է նրան «հավատաքննել» եւ «կտրել», քանի որ ինքն էլ է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, ինչպես Նարինե Մկրտչյանի զարմիկ Արարատ Միրզոյանը։

Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամները հնարավորություն են ունեցել մասնակցելու նախնական ընտրացուցակի ձեւավորմանը, որից կարելի է պատկերացում կազմել տվյալ կուսակցականի դիրքի ու կշռի մասին։ Ի դեպ, Միրզոյանն այլ թեկնածություններ էլ է ներկայացրել, որոնք նույնպես տապալվել են։ ՔՊ վարչության ներսում հակասություններն այնքան են սրվել, որ «քաստինգի» ընթացքում մեկը մյուսի «թեկնածուներին» տապալելով է զբաղվել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image