Իջեւանից մեզ հայտնեցին, որ փետրվարի 1-ին ավագ դպրոցի շենքում «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությունը խախտումներով է անցել։ Քննության որոշ մասնակիցների օգնել են, ինչը դժգոհություն է առաջացրել քննվողների շրջանում։ Արդյունքում ոմանք այդ քննությունից անհամաչափ բարձր գնահատականներ են ստացել: Մեզ հայտնեցին, որ քննության ընթացքին հետեւող պաշտոնյաներից մեկը, շրջելով քննասենյակում, «նկատել է», որ սեղաններից մեկը թեքված է` հավասարակշիռ դիրքում չէ, եւ այն ուղղելու համար` սեղանի ոտքերից մեկի տակ ծալած թուղթ է տեղադրել: Քիչ անց այդ սեղանի մոտ նստած քննության մասնակիցը սեղանի ոտքի տակից հանել է ծալված թուղթը եւ դրանից արտագրել հարցերի պատասխանները, ինչը նկատել են մյուս աշակերտները։ Իջեւանից հայտնեցին, որ քննության մասնակից աշակերտները նամակ-բողոք են գրել ԿԳՄՍ նախարարություն: Մեզ չհաջողվեց կապվել ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի հետ, որպեսզի բողոքի հետագա ընթացքի մասին պարզաբանում ստանայինք:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯