Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները՝ մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ անձնական գնահատմամբ նպատակահարմար է մանդատներից չօգտվելը։
«Սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը։
Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացված մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»,-պնդել է նա: