«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, համախոհներն ու աջակիցները պատրաստվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Նրանց նախաձեռնությամբ նախատեսված հավաքի ֆոնին ԿԸՀ-ի տարածքում և հարակից հատվածներում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում՝ մեծ թվով ուժեր տեղակայելով շենքի դիմաց։