Աշխարհի առաջնության չորրորդ խաղային օրը ավարտվեց F խմբի Շվեդիայի և Թունիսի միջև՝ Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացած խաղով։ Շվեդները 5-1 հաշվով հաղթեցին Կարթագենի «Արծիվներին»։ Շվեդիան, 3 միավորով, F խմբի միանձնյա առաջատարն է։
Նիդերլանդներն ու Ճապոնիան ունեն 1-ական միավոր, իսկ Թունիսը միավոր չունի։
Երկրորդ փուլում կհանդիպեն Նիդերլանդները և Շվեդիան, ինչպես նաև Թունիսը և Ճապոնիան։
Օրվա երրորդ խաղը տեղի ունեցավ Ֆիլադելֆիայում: E խմբի թիմերը՝ Կոտ դ'Իվուարը և Էկվադորը, դժվարությամբ կարողացան գոլ խփել, սակայն 90-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն խփեց միակ, հաղթական գոլը աֆրիկացիների համար: Հաշիվը Կոտ դ'Իվուարի համար 1-0 է:
Այսպիսով, E խմբում առաջին տեղը զբաղեցնելուց հետո, Գերմանիան և Կոտ դ'Իվուարը ունեն 3-ական միավոր: Էկվադորը և Կյուրասաոն միավոր չունեն:
Նիդերլանդները և Ճապոնիան մրցեցին Դալասում: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Իսկ Հյուստոնում՝ E խմբում հանդես եկող Գերմանիայի և առաջնության նորեկ Կյուրասաոյի միջև խաղն ավարտվեց վերջիններիս ջախջախիչ՝ 1։7 հաշվով պարտությամբ։