Հասարակություն

Հնարավոր է քիչ անց նյութ գրեք՝ խոսքի համար կալանավորվել է Վազգեն Սաղաթելյանը

Հնարավոր է քիչ անց նյութ գրեք՝ խոսքի համար կալանավորվել է Վազգեն Սաղաթելյանը

Քիչ առաջ տեղեկացանք, որ քննիչի որոշմամբ եւ ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» հաղորդման հաղորդավար Նարեկ Սամսոնյանը։ 

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանության հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով, այն է՝ խուլիգանություն մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Նարեկ Սամսոնյանի հետ նույն հաղորդումը վարող Վազգեն Սաղաթելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ տանից դուրս չի եկել, եւ չգիտի, թե իրեն դրսում ինչ է սպասվում։ 

«Ես նույն խմբից եմ, ենթադրում եմ իմ մասին է խոսքը։ Տանից դուրս գամ կհասկանամ՝ ինձ էլ կձերբակալեն, թե ոչ»,-ասաց նա։ Սաղաթելյանը կարծում է, որ պատճառը իրենց եթերային խոսքն է։ 

«Եթերում հերթական անգամ ճշմարտությունն ենք ասել այս իշխանությունների մասին։ Ենթադրում եմ, որ մեր եթերային բառապաշարն է պատճառը, որը կարող է այս իշխանությունների համար խնդրահարույց լինել։ Դուք տեսաք, թե ինչ ձեւով են Սամսոնյանին բերման ենթարկում։ Սկնհայտ է, որ այս մարդիկ բերման ենթարկելը սարքել են ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժամիջոց։ Գետնին են փռում, ասես մարդը հանցագործ է ու վտանգ է ներկայացնում»,-ասաց նա։

Սաղաթելյանը չի բացառում, որ Սամսոնյանին հենց իրենց հաղորդման ժամանակ հնչած խոսքի համար են կալանավորել։ 
«Սա Նիկոլի Հայաստանն է։ Հնարավոր է մեկ ժամից նյութ գրեք՝ խոսքի համար կալանավորվել է Վազգեն Սաղաթելյանը։ Ինչպես չենք կարող հասկանալ, թե որ գյուղն է այսօրվա իշխանությունների համար հայկական, իսկ որը՝ ոչ, այդպես էլ չգիտենք, թե այդ հիվանդ մարդու ուղեղում ինչ է ծագել, ու ինչ հրահանգ է իջեցվել։ Պարզ է, չէ՞, որ ուժայինների նման կոշտ վարքագիծը ընդդիմադիրների նկատմամբ ուղղորդված է, ունի պատվիրատու, որն ուրախանում է այդ տեսարաններից»,-ընդգծեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image