Ռուսաստանի 1-ին ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի մասին պատրաստած հաղորդումը Հայաստանի իշխանությունները չափազանց ծանր են տարել, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը լծվել է ռուսական 1-ին ալիքին պատասխանելու գործին։ ՌԴ դեսպանին հրավիրեցին ՀՀ ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնեցին: Պետրոս Ղազարյանն էլ նախօրեին եթերը լցրել էր հանրության շրջանում սորոսականի համարում ունեցող հյուրերով, ովքեր փորձում էին ներկայացնել, որ սորոսականությունը վատ բան չէ, որ ռուսական հաղորդմանը մասնակցած Անդրանիկ Թևանյանն էլ է Սորոսի հիմնադրամից փող ստացել, ԵՊՀ լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ էր սորոսական և այլն։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ռուսների պատրաստած հաղորդումը կիսատ էր` թերի․
«Ես այդ հաղորդումը հաճախակի նայում եմ, ընդհանրապես ես բոլոր պատերազմող տեղերում քարոզչական նյութերը նայում եմ՝ թե՛ ռուսականը, թե՛ ուկրաինականը, թե՛ արաբական աշխարհինը, թե Իսրայելինը, որովհետև իմ մասնագիտացումը նաև դրա վրա է և ես պետք է հասկանամ։ Այդ հաղորդման բովանդակությունն էր ինձ համար զարմանալի, որովհետև այն, ինչ իրենք ասում էին, շատ քիչ էին ասում ու կիսատ էին ասում։ Այսինքն՝ այդտեղ այնքան բան կար ասելու և այնքան մեծ փաստարկային բազա կար Փաշինյանի վրա․․․, ես որքան հասկացա՝ իրենք հապշտապ էին սարքել ու լավ չէր ստացվել, կարծում եմ՝ ես լինեի, այդ հաղորդումը շատ ավելի լավը կսարքեի, որովհետև այն ռեսուրսները, որ իրենք ունեն, կարող էին դա անել շատ ավելի լավ։ Բացի այդ, իմ կարծիքով՝ շատ սխալ է Հայաստանից քաղաքական գործիչներ ներգրավելը այդտեղ, այդտեղ փորձագիտական կարծիք պետք է լիներ, իսկ այստեղ շատ փորձագետներ կան, որոնք կարող էին գնալ, բացատրել, ասել, և մի քիչ էլ իրենց բացատրել, որ կիսատ է իրենց հաղորդումը։ Ես որևէ բացասական բան չեմ տեսնում, կան մարդիկ, որ ասում են՝ մենք վատ էինք զգում․․․, դա ինձ համար փարիսեցիության նշան է, ես դրանից վատ չեմ զգացել, որովհետև նույն մեր Հանրային հեռուստաընկերությունը շաբաթական 2 անգամ ռուսների վրա շան լափ է թափում, պուտինի մահն են տոնում և այլն։ Եթե մի տեղ Խզմալյան Տիգրան ես կանչում, արդեն հերիք է, որ ռուսները ինչ ուզենան, անեն»։
Անդրադառնալով սորոսականությանը՝ Սամսոնյանն ասաց․
«Սրանք այնքան էժան են, որ չեն հասկանում մի բան․ ասում են՝ Անդրանիկ Թևանյանը Սորոսից փող է վերցրել, միգուցե վերցրել է, ես չեմ բացառում, Արամ Սիմոնյանը վերցրել է, հետո ասում են Հայկ Բաբուխանյանը, «Պողոս Պողոսյանը» և այլն, բոլորի անունները տալիս են։ Սորոսականությունը Սորոսից մի անգամ փող վերցնելով չէ, սորոսականությունը էություն է։ Նարեկ Մալյանը, ով այսօր քաղբանտարկյալ է և երկար տարիներ հակասորոսական պայքարի առաջամարտիկն է, շատ հստակ սահմանել է, և բոլորս էլ տեսել ենք, որ սորոսական լինելու համար պարտադիր չէ փող վերցնելը։ Ես դեպք եմ հիշում, որ Դանիել Իոաննիսյանը եկել է մեր գրասենյակ 2011 թվականից մինչև 2018 թվականը, և ասել է՝ արի գնանք Լարիսային գրանտի համար դիմենք։ Ես դրան միշտ դեմ եմ եղել, էն ժամանակ չկար սորոսականության լավ ու վատ կողմերը, բազմաթիվ նման դեպքեր եմ հիշում, բայց ես չեմ դիմել, կարող էի ես էլ դիմած լինել ինչ-որ մի պահի, բայց ես դրանով սորոսական դառնալո՞ւ էի, թե՞ չէ։ Հիմա Ստյոպա Սաֆարյանը, որը կարող է իր ողջ գերդաստանի արևով երդվել, որ Սորոսից փող չի վերցրել, բայց Սորոսից փող վերցնելն ու սորոսական լինելը տարբեր բաներ են»,- պատասխանեց Մալյանը։
Այսինքն՝ ծայրահեղ լիբերալի՞զմն է սորոսականությունը՝ հարցրինք Սամսոնյանին․
«Ես դա չեմ համարում ծայրահեղ լիբերալիստական, ես դա համարում եմ լիբերալիզմի հերն անիծող դիրքորոշում։ Եթե մենք լոկալից բարձրանանք ու ավելի վերև նայենք, այդ սորոսականությունը դարձավ արտաքին քաղաքական «փափուկ ուժ» և վերացավ գաղափարականությունից։ Հիմա սորոսականությունը ոչնչացրեց լիբերալ դեմոկրատիան՝ որպես գաղափարախոսություն, որպես փիլիսոփայություն, որպես համաշխարհային թրենդ։ Սորոսականությունը երբեք լիբերալիզմը չէ, որովհետև սորոսականությունը լիբերալիզմը փչացնողն է»,- պատասխանեց Սամսոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: