Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը չգիտենք, թե ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով եւ շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարությունը։ Պարզվում է, Առաքելյանը շուրջ 2 տարի՝ դեռ ՀՀԿ-ի ժամանակից, զբաղեցնում է Հայաստանում ամենաբարձր տոկոսով ավտովարկեր տրամադրող կազմակերպության տնօրենի պաշտոնը: Լատվիական կապիտալով աշխատող ՄՈԳՈ վարկային կազմակերպությունն ավտովարկեր է տրամադրում 120 տոկոսով, այսինքն՝ 2 հազար դոլարին համարժեք վարկի դիմաց քաղաքացին վերադարձնում է 4 հազար 500 դոլար: ՄՈԳՈ-ն վարկառուներին գրավում է 1 օրում վարկ ձեւակերպելու խոստումով, արդյունքում մարդիկ ընկնում են ծանր վարկային լծի տակ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապ...
Վերջին 3 օրերին 5 տասնյակից ավելի սպաներ եւ զինվորականներ դատական հայց են ներկայացրել պաշտպանության...
«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա
Այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարար...
Ա՜յս աստիճանի ցինիկ...
Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...
«Հրապարակ»․ Իշխող թիմում մի քանի սցենար ունեն
Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ թվացյալ հաղթական տրամադրությունների հակառակ կողմում մտա...
×
❮
❯