1992-96թթ․ Երեւանի քաղաքապետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշում է, որ ամենաշատ ժամանակավոր կառույցներ եղել են իր պաշտոնավարման օրոք։ Ըստ նրա՝ այդ բոլոր կառույցներն ունեցել են ժամանակավոր կարգավիճակ, քանի որ օրենքը դա թույլատրում էր։
«Դրանք հիմնականում տրամադրվում էին առեւտրային նպատակներով, եւ բոլոր որոշումների ներքեւում գրվում էր, որ դրանք առաջին իսկ պահանջի դեպքում պետք է ենթարկվեն ապամոնտաժման։ Քաղաքային ոչ մի իշխանություն իրավունք չուներ կանաչ տարածքներում, գազոններում կառույցների թույլտվություն տար։ Չե՞ք հիշում՝ Երեւանի փողոցներում, մայթերին, կային սեղանիկներ, «Երիտասարդական» մետրոյի դիմաց կար կրպակների շարք, եւ այդ ամենը տրամադրվում էր ժամանակավոր կարգավիճակով, եւ առաջին իսկ պահանջի դեպքում հանվում էին։ Այդպես էլ վարվում էինք։ Երբ էլեկտրամատակարարումը վերականգնվեց, մեկ օրվա մեջ մենք հանձնարարություն տվեցինք, որ դրանք մեկ շաբաթվա ընթացքում հանվեն այդ տարածքներից»,- հիշեցնում է մեր զրուցակիցը։
Հիմա անդրադառնանք մեր ժամանակներին եւ Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների շուրջ բարձրացված աղմուկին։
«Կա մի խնդիր։ Օպերայի տարածքում գտնվող ամեն մի սեփականատիրոջ կառույցի, օբյեկտի հետ կապված պետք է տրամադրվեր մանրամասն տեղեկություն։ Եթե տրվեր այդ տեղեկությունը, թե ինչ նպատակներով է տարածքը տրամադրվել, ովքեր են սեփականատերերը, ում են իրենք հարկեր վճարել կամ վճարում, կարծում եմ, որ բոլորն այլ կարծիք կունենան այդ կառույցների ճակատագրի վերաբերյալ»,- ասաց Վահագն Խաչատրյանը։
Երեւանի նախկին քաղաքապետը կողմ է, որ Օպերայի տարածքում գտնվող սրճարաններն ապամոնտաժվեն։ Նա հիշում է, որ այդ խոսակցությունները կային դեռ տարեսկզբից, հունվարից։
«Կանաչ տարածքներում ինչ սրճարան կառուցվել է օրենքի խախտումներով, պետք է ապամոնտաժվի»,- կարծում է մեր զրուցակիցը։
Վահագն Խաչատրյանն օրերս հետեւել է ճարտարապետներ Մկրտիչ Մինասյանի եւ Հրաչյա Պողոսյանի հարցազրույցին, եւ նրանք այն միտքն են հայտնել, որ աչքը սովորելու դեպքում կգա մի ժամանակ, երբ նոր սերունդը կմտածի, որ Օպերայի տարածքը հենց այդպես էլ եղել է։
«Մենք տեսել ենք Օպերայի այլ տարածք, կանաչ տարածքներ, հիմա չվերադարձնե՞նք այդ Օպերան մարդկանց»,- հարցնում է Երեւանի նախկին քաղաքապետը։
Հասարակություն
Առաջին իսկ պահանջի դեպքում ապամոնտաժվում էին ժամանակավոր կառույցները
Ամենաընթերցված
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյան
Երգչուհի Ռուզան Ավետիքյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է մանկահասակ երեխայի լուսանկ...
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հ...
×
❮
❯