Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Սակայն արդեն ոչ որպես մարզիկ։ Այս մասին գրում է El Nacional-ը։ Կատալոնական ակումբում քննարկվում է Մեսիին՝ իր մարզական կարիերայի ավարտից հետո ներգրավել ակումբի ղեկավար կազմում։
Մեսին, հիշեցնենք, որ «Բարսելոնայում» անցկացրել է 18 տարի՝ 2003-21 թթ։ Նա հանդիսանում է կատալոնական ակումբի լեգենդը։ Այդ ընթացքում խփել է 672 գոլ՝ 778 ֆուտբոլային հանդիպման մասնակցելով։ Նաեւ՝ ակումբի կազմում նվաճել է 35 խոշոր մրցաշարային հաղթանակ։ Ներկայումս նա հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։