Այլ

Ինչքան խորանում եմ, այնքան անպատասխան հարցերը շատանում են

Ինչքան խորանում եմ, այնքան անպատասխան հարցերը շատանում են

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․

«ՀԿ-ների և ընդհանրապես իրավաբանական անձերի «իրական շահառուների» հայտարարագրման թեմայով ևս մի քանի բառ...

Ինչքան խորանում եմ, այնքան անպատասխան հարցերը շատանում են։ Միակ բանը, որ հստակ է. ամեն դեպք ոնց կուզեն, այնպես էլ կմեկնաբանեն, ու ցանկացած փոփոխության համար ահռելի վճարներ են նախատեսված։

Օրինակ՝ եթե 5 հատ հիմնարկ ունես կամ բաժնետեր ես (ընդ որում հիմնարկների մի մասը կարող են վաղուց սառեցված լինել), ապա ուղղակի բնակության վայրը փոխելը պահանջելու է 5 անգամ 10 հազարական դրամի վճարում տվյալների թարմացման համար։
Ըստ էության ռեպրեսիվ գործիք է, որով կարող են ցանկացած իրավաբանական անձի գլխին տալ։
#նիկոլապետություն

ՀԳ. Երեկ ընկերս ուղարկել էր հայտարարագիրը պաշտոնական կայքում նշված էլփոստի հասցեին, նամակը վերադարձել էր, թե բա «Mailbox is full»...»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image