Անցած գիշեր Կիևի վրա ռուսական օդային հարվածների հետևանքով 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է, հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ գրասենյակային և պահեստային շենքում։ Մեկ այլ վայրում վնասվել է նաև երկաթուղային շոգեքարշը։
Դարնիցկիի շրջանում՝ Խարկովի մայրուղու վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել լուսացույցները սնուցող էլեկտրական վահանակում։ Հրդեհվել է նաև տրանսֆորմատորային ենթակայանը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարակից բնակելի շենքերի պատուհանները կոտրվել են։
Դնեպրովսկիի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստում։
Telegram ալիքների համաձայն՝ հարձակման ժամանակ օգտագործվել են C-400 համակարգի բալիստիկ հրթիռներ։