Ժամանց

Համարձակ ու կոշտ հայտարարություն

 Համարձակ ու կոշտ հայտարարություն

Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC 324 մրցաշարի շրջանակում տեղի ունեցած Ջասթին Գեյջի – Փեդի Փիմբլեթ մենամարտը։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Գեյջիի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։

Ծառուկյանը բավական կոշտ գնահատական է տվել մենամարտին՝ նշելով, որ ինքն այդ երեկոյի ընթացքում կկարողանար հաղթել թե՛ Գեյջիին, թե՛ Փիմբլեթին։ Նրա խոսքով՝ հատկապես հաճույքով է հետևել այն պահերին, երբ ամերիկացի մարտիկը հարվածում էր իր մրցակցին՝ ընդգծելով, որ Փիմբլեթը դեռ այդ մակարդակի համար պատրաստ չէ։

Հայ մարտիկը վստահեցրել է, որ կարող էր հաղթանակի հասնել նույնիսկ այն դեպքում, եթե ստիպված լիներ մեկ երեկոյում մենամարտել երկուսի դեմ։ Նրա կարծիքով՝ Գեյջիին հնարավոր կլիներ պարտության մատնել վնասվածքի հաշվին, իսկ Փիմբլեթին՝ երիտասարդության և փորձի պակասի պատճառով։

Ծառուկյանը նաև անդրադարձել է Գեյջիի ֆիզիկական վիճակին՝ նշելով, որ վերջինս, չնայած նոկդաունի էր ենթարկել մրցակցին, արդեն երկրորդ ռաունդում զգալիորեն հոգնած էր և այդ պատճառով չկարողացավ զարգացնել իր առավելությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image