Երկրի համար այս օրհասական պահին, երբ Արցախից հետո կապիտուլացման վտանգի առաջ ՀՀ-ն է` երկրի վարչապետի անմիջական թողտվությամբ, հասարակության մտահոգ հատվածը, որին վարչապետը բնորոշում է որպես էլիտա, դուրս է գալիս փողոց եւ պահանջում նրա հրաժարականը: Հասարակության մեկ այլ հատված, որը նույնպես դժգոհ է Փաշինյանի գործունեությունց եւ երկրի այսօրվա վիճակից, նույնպես պահանջում է նրա հրաժարականը, բայց պասիվ կեցվածք է դրսեւորել: Այս մասը դուրս չի գալիս փողոց եւ չի միանում հրապարակում կանգնածներին, քայլերթեր իրականացնողներին: Դրա համար նրանք ունեն իրենց պատճառը. չեն ուզում կանգնել 17-ի, կամ , ինչպես ասում են` նախկինների կողքին: Մարդիկ այն համոզմունքն ունեն, որ նախկինները օգտվում են ստեղծված իրավիճակից եւ ուզում են վերադառանլ իրենց «դիրքերին», պաշտոններին, որ նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում երկրի ապագան: Ինչ խոսք, հրապարակ դուրս եկածների մեջ կան եւ անկեղծորեն մտահոգված մարդիկ, եւ իշխանությունը վերականգնելու ձգտում ունեցողներ, աթոռակռիվ անողներ: Հենց դրա համար էլ հրապարակը վստահություն չի ներշնչում հասարակության զգալի մասին: Այնտեղ՝ առաջին շարքերում, մարդիկ տեսնում են նախկին մերժվածների կարկառուն դեմքերի, որոնց վերադարձը խիստ անցանակալի է հասարակության համար: Այնտեղ տեսնում են մերժված ու չսիրված իրենց մարզային օլիգարխին, ով երբեք էլ աչքի չի ընկել Արցախի հարցում իր մտահոգ պահվածքով, արցախյան առաջին պատերազմի տարիներին զբաղված է եղել գործարաններ սեփականաշնորհելով ու հարստանալով, հետո հարստահարել է իր «ֆեոդալական կալվածքում» ապրող շարքային քաղաքացիներին: Բայց հիմա դարձել է «մտահոգ»… Հասարակությունը չի ուզում նրա հետ միասին որեւէ քաղաքական ակցիա իրականացնել, որպեսզի առիթ չտա նրա իշխանության վերադառնալուն: Երբ փոքր քաղաքի բնակիչները տեսնում են բողոքի ակցիայի կազմակերպիչների ու ակտիվիստների մեջ իրենց քաղաքի երբեմնի «որոշիչ» ձայն ունեցող, ցուցարար ծեծող «զիբլիլի Գոռ» մականվամբ անգրագետ երիտասարադին, ով նորից սկսել է աշխուժանալ եւ քաղաքում իրեն սանձարձակ պահել, այդ բնակիչը չի գնում ու չի կանգնում «զիբիլիգոռ»-երի կողքին… Երբ հրապարակում օրվա ղեկավարի հրաժարականն է պահում երբեմնի տնտեսական մոնոպոլիստը, ով իր բիզնեսը զարգացնելու համար շատ փոքր բիզնեսներ է «կուլ տվել», հասարակությունն ուղղակի զզվում է հրապարակում հավաքվածներից , ու ստվերվում են այնտեղ անկեղծ մղումներով հավաքվածների մտահոգ ելույթները: Երբ հրապարակի հարթակ է բարձրանում հարբած մեկը եւ կեղտոտ բառապաշարով, ծամածռվելով խոսում հասարակության առաջ, իսկ նրանից մի քանի րոպե անց նույն հարթակում խոսում է ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ապա արժեզրկվում է նրա խոսքը…Հասարակությունը պետք է հարթակում տեսնի մաքուր մարդկանց, ովքեր եթե անգամ «նախկիններից» են, ապա կեղտոտ ձեռքերով չեն, թալանչու կերպար չեն մարմնավորում, կիսագողականներ չեն: Հակառակ դեպքում հրապարակը գնալով կդատարկվի իր բոլոր բացասական հետեւանքներով: Նախկինները պետք է լավ գիտակցնեն, որ եթե անգամ մի փոքր հնարավորություն ունենան վերադառնալու, ինչը չի ուզում հասարակության զգալի մասը, ապա պետք է վերադառնան մաքուր, անխոցելի դեմքերով: Էդուրադ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, որքան էլ որ քաղաքական հալածանքների են ենթարկվել հասարակության կողմից, իրանց անկեղծ ելույթներով, ինքնաքննադատական խոստովանություններով ավելի ընդունելի են, քան մարզային նախկին ինչ-որ չինովնիկ, ում մարդիկ հիշում են որպես պրոֆեսիոնալ կաշառակեր, ում իրենց ձեռով են կաշառք տվել: Նախկինները պետք է դասեր քաղած լինեն, որ նման կազմով այլեւս իրենք չեն կարող վերադաառնալ, իրենք հենց նման մարդկանց մեղքերով են մերժվել: Իրենք այլեւս չեն կարող լինել նախկինի նման, քանի որ Հայաստանն այլեւս նախկինը չէ, հասարակություննն այլեւս նախկինը չէ, եւ առհասարակ, մեր կյանքն այլեւս նախկինը չէ… Պետք է մաքուր պահել հրապարակի հարթակը, որ հասարակությունը չխուսափի համալրել վարչապետի հրաժարականը պահանջողների բանակը …
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯