Հասարակություն

Սելի ու սելվորի պատմությունը

Սելի ու սելվորի պատմությունը

Տարրական հասկացություններ կան, որ յուրաքանչյուր չափահաս մարդ գիտի: Օրինակ, որ կիրթ մարդը չի մտնում ուրիշի անձնական տարածք, չի հաշվում դիմացինի փողերը, չի հետաքրքրվում ուրիշների կապերով ու անձնական կյանքով: Մանավանդ՝ եթե այդ մարդը պետական բյուջեից` հանրային միջոցներից չի օգտվում: Եթե եկեղեցու սպասավորները բյուջեից չեն վարձատրվում, Քրեական օրենսգիրքը չեն խախտել` հանցանք չեն կատարել, պետության ներկայացուցիչն իրավունք չունի հետաքրքրվելու նրանց կյանքով, նյութեր հավաքելու, հրապարակելու, վարկաբեկելու: Դա հանցավոր արարք է, նորմալ մարդկանց շրջանում չընդունված վարքագիծ: Այդ մենք կարող ենք հետաքրքրվել պետական պաշտոնյաների կյանքով, որոնք մեր վճարած հարկերից աշխատավարձ են ստանում եւ կարող են բավարար վերահսկողության բացակայության դեպքում ձեռքը մտցնել ընդհանուր գանձարան, բյուջեի փողերը լափել կամ ոչինչ չանել, կամ, որ ավելի վատ է` վնաս պատճառել պետությանը, հասարակությանը:

Այդ մենք կարող ենք հետաքրքրվել` օրինական ամուսնացա՞ծ է պետական պաշտոնյան, թե՞ պատահական ու անկանոն կապեր ունի, բարոյակա՞ն է արդյոք նրա կենսակերպը, ի՞նչ օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի համար, հայտարարագրվա՞ծ են արդյոք նրա եկամուտները, եւ նրա ունեցվածքը որքանո՞վ է համապատասխանում այդ եկամուտներին, կոռուպցիոն մեխանիզմների մեջ թաթախված չէ՞, իր մերձավորներին հովանավորո՞ւմ է` դուրս մղելով ավելի արժանավորներին, չարաշահո՞ւմ է արդյոք իր պաշտոնեական դիրքը եւ այլն: Ծուռ հայելիների մեր իրականության մեջ, որտեղ ամեն ինչ գլխիվայր շրջված է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնում, այլ ոչ թե մենք` իր բարեվարքության, իրենց կոռուպցիայի եւ ամենաթողության, իրենց հանցանք-զանցանքների:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image