Այլ

Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ. Մելոյան

Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարություն է արել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» կուսկացության անդամ Դավիթ Ղազինյանի կալանավորմանը.

«Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է:

Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը:

Մինչեւ հունիսի 17-ը՝ շուրջ 11 օր, Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը, անձամբ ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին եւ նիստից հետո էլ՝ իր նախաձեռնությամբ է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե։

Այս պայմաններուն Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ եւ բովանդակություն եւ որեւէ աղերս ՉՈՒՆԻ իրավունքի ու արդարադատության հետ:

Ազատությու՛ն ընկերներիս»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image