Հասարակություն

Ինչու են նուռը համարում «բնական դեղատուն» 

Ինչու են նուռը համարում «բնական դեղատուն» 

Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ նաեւ չափազանց օգտակար հատկություններ ունի։ Պատահական չէ, որ մասնագետները նուռն անվանում են «բնական դեղատուն»։ Այն ունի եզակի բուժիչ հատկություններ, որոնք կարող են օգնել շատ հիվանդությունների պրոֆիլակտիկային ու բուժմանը։ Համաձայն մասնագետների, նռան պտղահատիկներն ու սերմերը պարունակում են մեծ թվով կենսաբանական ակտիվ նյութեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս գիտական հանրությունը սկսել է հետաքրքրվել այս մրգով։ Այն ունի հզոր հակաօքսիդանտային, հակամիկրոբային եւ հակաքաղցկեղային ազդեցություն։ Նուռը կարող է օգտակար լինել նաեւ մեթաբոլիկ համախտանիշի, սիրտ-անոթային, էնդոկրին, ռեւմատոլոգիական եւ նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։

Բարերար ազդեցություն կարող է ունենալ նաեւ բերանի խոռոչի եւ մաշկի վրա։ Թարմ նուռը կարելի է ուտել սերմերով։ Այն պարունակում է մանրաթելեր, ինչը բարձրացնում է այս մրգի սննդային արժեքը, օգնում հեռացնել տոքսինները օրգանիզմից։ Այս ամենով հանդերձ, նուռը, ըստ գիտնականների, ինքնին չի կարող այս կամ այն հիվանդությունը բուժել, դրա համար էլ խորհուրդ է տրվում, այն կարող է հիվանդության բուժման ընթացքում սննդակարգում ներառվել` որպես օգնող միջոց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image