Կապիտուլյանտ իշխանությունն այդ ճանապարհները բացելու համար մատը մատին չի տալիս

Կապիտուլյանտ իշխանությունն այդ ճանապարհները բացելու համար մատը մատին չի տալիս

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրել է.

«Արմավիրցիները փակել են միջքաղաքային ճանապարհ և, բնականաբար, մեծ դժվարություններ են ստեղծել հարյուրավոր քաղաքացիների համար: Նույն վիճակն է նաև Արարատի մարզում: 

Կապիտուլյանտ իշխանությունն այդ ճանապարհները բացելու համար մատը մատին չի տալիս: Իշխանությունը խորապես թքած ունի հարյուրավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա:

Բայց որրէ մեկը հանկարծ փորձի փակել կապիտուլյանտի ճանապարհը, օրինակ՝ Պռոշյան փողոցում կառավարական առանձնատան ճանապարհը, ոստիկանության ամբողջ զորքը 5 րոպեում կլինի տեղում և բիրտ ուժի գործադմամբ կբացի կապիտուլյանտի ճանապարհը:

Փորձե՞նք...»։