Էրդողանը նեղվել է ահաբեկչությունների նկատմամբ «աշխարհի լռությունից»

Էրդողանը նեղվել է ահաբեկչությունների նկատմամբ «աշխարհի լռությունից»

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է միջազգային հանրության անբավարար արձագանքը «մահացու»  ահաբեկչական հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: «Մեր ութ քաղաքացիներից կան երկու կին ուսուցչուհիներ և երեք երեխաներ, որոնք իրենց կյանքը կորցրին ահաբեկչական կազմակերպությունների վերջին հարձակումների ժամանակ։ Եթե ահաբեկիչները աշխարհի մեկ այլ անկյունում կոտորեին ուսուցիչներին և երեխաներին, արձագանքները կշարունակվեին օրերով, շաբաթներով և ամիսներով», - ասել է  Էրդողանը Ստամբուլում Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա միջոցառման ժամանակ։ «Բայց երբ դա տեղի է ունենում Թուրքիայում , բացի սիմվոլիկ դատապարտումներից, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կողմից ոչ մի բուռն արձագանք չի լինում: Ո՞ւր են աշխարհի ոչ կառավարական կազմակերպությունները»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին  շաբաթների ընթացքում  ահաբեկչությունները նոր թափ են ստացել։Դրան ի պատասխան թուրքական զինուժը լայնածավալ օդային արշավ է սկսել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում PKK/YPG-ի դիրքերի դեմ։ Ավելի ուշ YPH-ը Սիրիայի հյուսիսից հրթիռային հարվածներ է հասցրել Թուրքիայի սահմանամերձ քաղաքների բնակելի թաղամասերի վրա՝ սպանելով ուսուցչին և 5-ամյա մի տղայի։

Էրդողանը ցավում է, որ որոշ ՀԿ-ներ  այցելել են  Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի կենտրոնակայան, սակայն չեն այցելում Դիարբեքիրի մայրերին, որոնց երեխաները կամ առևանգվել են, կամ PKK-ն համոզել է միանալ ահաբեկչական կազմակերպությանը: Էրդողանը քննադատել է նաեւ այն խորհրդարանականներիչն, ովքեր, ըստ իրեն, այդ կազմակերպության գործընկերներն են.«Մենք հիանալի գիտենք, թե ով ով է և ով ինչ է անում»-ասել է Էրդողանը եւ հստակեցրել, որ խոսքը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը  մասին է, որը Թուրքիայի 600-տեղանոց խորհրդարանում ունի 57 պատգամավոր եւ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու համար մեղադրվում է գլխավոր դատախազի կողմից: Թուրքական իշխանությունը ուզում է փակել այս կուսակցությունը:  Իհարկե, սա փայլուն առիթ, է որ Էրդողանը իր քաղաքական շահերն առաջ տանի եւ 2023թ-ի խորհրդարանական եւ նախագահական  ընտրություններին ընդառաջ քաղաքական ասպարեզից հեռացնի իր քաղաքական պոտերնցիալ մրցակիցներին, կամ՝ ոչ համախոհներին: «Այն խորհրդարանականները, ովքեր ձեռք ձեռքի տված են ահաբեկիչների հետ, չեն կարող համարվել որպես ժողովրդի ներկայացուցիչներ»-ասել է նա:

Զավեշտն այն է, որ Էրդողանը խոսում է նաեւ « ամենատարական մարդասիրությունից». «Եթե մենք ձեռք չդնենք կանանց և երեխաների այս մարդասպանների վրա, դա կնշանակի, որ մենք չենք կատարում մեր ամենատարրական մարդասիրական պարտքը, ուր մնաց երկիրը կառավարելու պատասխանատվությունը», - հայտարարել է Էրդողանը։ 
 Ինչու՞ է աշխարհը այպես քար լռությամբ արձագանքում Թուրքիայում տեղի ունեցողներին: Նախ հիշեցնենք, որ աշխարհի լռությունը բումերանգի նման մի բան է. աշխարհը լռում էր, երբ Էրդողանի նախորդները մորթում էին հայ մանուկներին ու կանանց: Իսկ Էրդողանը դրա համար դեռեւս ներողություն չի խնդիրել հայերից: Աշխարհը լռում էր, երբ 2020թ-ին Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմական հանցագործույուններ էին կատարում Արցախում ու այդ հանցագործությունների հետեւանքով Հայաստանի սրտում մեծացավ Եռաբլուրը, հայ շատ մայրերն անգամ իրենց որդիների ոսկորներ չստացան: Աշխարհը լռում է, երբ թուրքերի փոքր եղբայր ադրբեջանցիները գնդակահարւմ են հայ անզեն ռազմագերիներին ու տեսանյութը տարածում համացանցում: Աշխարհը լռում է, երբ հայ անպաշտպան  ծերունաւն  մորթում էին ու տեսանյութը տարածում համացանցում: Եթե  աշխարհը լռել է այդ ժամանակ, ապա ինչու պետք է  աշխարհը աղմկի այն ժամանակ, երբ  դրանց իրականացնողների նկատմամբ  են ահաբեկչություններ տեղի ունենում: